Վաղվանից ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 26-ի ցերեկը, մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-ից 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 26-ի ցերեկը, մարտի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով:

Երևան քաղաքի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.00C (1986 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` -20.90C (1972 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.50C