Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց

armdaily.am-ի հաղորդմամբ՝ փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար», հայտնում է RazmInfo-ն: Այս մասին գրում է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։ Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն են. «Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ»; «Հանցագործություն տնտեսական գործունեության ոլորտում»; «Հանցագործություն ուղղված հանրային անվտանգության դեմ»; «Հանցագործություն ուղղված սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ»; «Հանցագործություն ուղղված կառավարման կարգի դեմ»։

Աղբյուրը՝ armdaily.am