Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը՝ Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում

Ինչպես գրում է asekose.am լրատվական, փետրվարի 26-ին Բեռլինում անցկացված Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսում տեղ է գտել նաև Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Ադրբեջանական «Haqqin.az» լրատվական կայքը ներկայացրել է Խոջալուի դեպքերի 27-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքների լուսանկարները: Հրապարակումից պարզ է դարձել, որ ցուցահանդեսում ներառված է եղել Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի և ադրբեջանցի տատիկի հայտնի լուսանկարի գեղարվեստական վերարտադրությունը: Ադրբեջանցի  ուսանողի նկարած գեղանկարը վերնագրվել է «Հույս»:

Ուշագրավ է, որ ադրբեջանական կայքի տեղեկացմամբ,  Բեռլինում ներկայացվել են այն աշխատանքները, որոնք ընտրվել են Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայում անցկացված մրցույթի արդյունքում:

Առավել մանրամասն՝ asekose.am կայքում: