Թեհրանում Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում Իրանի հավասա­րա­կշռված դիրքորոշումը ԼՂ խնդրում

tert.am-ը գրում է, որ ԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում ՀՀ վարչապետի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը և ավելացրել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասա­րա­կշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին համակարծիք են եղել, որ ԼՂ հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնախնդրի հարցով զբաղվող միջազգային ճանաչված միակ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:

Այս համատեքստում, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ խնդիրների շուրջ:  

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: