Մաքսիմ Մանուկյանը կմասնակցի հերթական մրցաշարին

Armtimes.com լրատվականը գրում է, որ աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը կմասնակցի այս տարվա իր արդեն 2-րդ միջազգային մրցաշարին: Փետրվարի 28-ից մարտի 3-ը հանդես կգա Բուլղարիայում կայանալիք Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարին: Կմրցի 87 կգ քաշային կարգում:

Նախաօլիմպիական 2019 թվականի իր առաջին ստուգատեսում Մանուկյանն անհաջող էր հանդես եկել: Փետրվարի 1-3-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած մրցաշարում նա ՀՀ հավաքականի 7 մարզիկներից միակն էր, ով վերադարձավ առանց մեդալի: Հետագայում նրա ելույթներն ամփոփելիս ընտրանու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը նշել էր, որ վնասվածքից հետո չէր հասցրել լիարժեք պատրաստ լինել:

Առավել մանրամասն՝ Armtimes.com կայքում: