Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից գողություն է կատարվել

Armtimes.com լրատվականը գրում է, որ փետրվարի 25-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ փետրվարի 22-ի ժամը 18.00-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը հրել-բացելով, մտել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան և տեխնիկական միջոցների գործադրմամբ դռները բացելով՝ 2 սենյակներից գողացել են ՀՀ գերբ, տուֆից խաչքար, «Նուռ» անվամբ գիրք, արձանիկներ և օբսիդիանից պատրաստված առարկաներ:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նույն օրը, ժամը 13.50-ին, ոստիկանության ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավվել է:
Արմեն Ա.-ն ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը՝ Armtimes.com