Կայացավ «Արթուրը» ֆիլմի փակ ցուցադրությունը (լուսանկարներ)

vnews.am տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայացավ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին նվիրված «Արթուրը» ֆիլմի փակ ցուցադրությունը: VNews-ի թիմի պատրաստած ֆիլմի պրեմիերային ներկա էին ինքը Արթուր Ալեքսանյանը, նրա հայրը և անձնական մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը, Հունահռոմեական ըմբշամարտի Հայասանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այլ պաշտոնատար անձիք, մարզաշխարհի ներկայացուցիչներ և այլոք:

Ֆիլմի նկարահանումները իրականացվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2018թ. կայացած աշխարհի առաջնության ժամանակ, մրցաշարին նախորդած ուսումնամարզական հավաքի ընթացքում՝ Երևանում, ինչպես նաև մարզիկի հարազատ մարզադպրոցում՝ Գյումրիում:

Առավել մանրամասն՝ vnews.am կայքում: