Մարտիրոս Սարյան. գույների մեծ վարպետը


Այսօր հայ հանճարեղ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է: Այս առիթով vnews.am կայքի մշակութային բաժնում ներկայացված է մեծ վարպետի կյանք ու ստեղծագործական ուղին:

Մարտիրոս Սարյանը համարվում է հայ ժամանակակից գեղանկարչության դպրոցի հիմնադիրը: Սարյանը ծնվել է 1880 թ. փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով): Նա ընտանիքի 9 երեխաներից մեկն էր, որը դեռ մանկուց մեծ սեր է ունեցել բնության հանդեպ: Փոքրիկ Մարտիրոսը տարբերվում էր իր հասակակիցներից. նա ունակ էր տեսնելու և զգալու շրջապատի գեղեցկությունը: Շատ շուտով նա հասկացավ, որ ցանկանում է թղթին հանձնել այդ գեղեցկությունը:

Առանց հայրենիքի, առանց հայրենիքի հանդեպ սիրո մարդը չի կարող գտնել ինքն իրեն, նա չի կարող գտնել իր հոգին:
Սարյանը՝ հայրենիքի մասին

Կրթությունը

1985 թ. Սարյանը ավարտում է Հայ-ռուսական ընդհանուր կրթական քոլեջը: Կարելի էր վստահորեն ասել, որ ապագա տաղանդավոր նկարիչը արդեն վստահ էր, որ ծնվել է հենց նկարիչ դառնալու համար. նա դիմում է ավագ եղբոր ընկերոջ օգնությանը, որը ավարտել էր Մոսկվայի գեղարվեստի ակադեմիան: 1987 թ. Մարտիրոս Սարյանը ընդունվում է ակադեմիա: Ավելորդ է ասել, որ Սարյանի համար դա իր կյանքի ամենաուրախալի լուրն էր:

Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում կրթությունը նա կատարելագործում էր թատրոններ, ցուցահանդեսներ գնալով, քանի որ նկարիչը համոզված էր, որ արվեստագետը սովորելու տեղ ունի:
Ժամանակի ընթացքում Սարյանը ավելի ու ավելի էր կատարելագործվում, սակայն սեփական ոճի բացակայությունը նրան մտածելու տեղիք էր տալիս: 1901-1903 թ.թ. Սարյանը ճամփորդում է Կովկասով և փորձում հասկանալ, թե ինչ պետք է անի մյուսներից տարբերվելու համար:

Շարունակությունը՝ vnews.am կայքում: