«Հաջորդ մրցաշրջանում Մոուրինյոն կգլխավորի «Ռեալը». մադրիդյան ակումբի նախկին նախագահ

vnews.am գրում է, որ «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը գավաթային Կլասիկոյից հետո թվիթերում աղմկոտ գրառում է արել:

«Տպավորություն ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում Մոուրինյոն է լինելու «Ռեալի» գլխավոր մարզիչը:»

Մոուրինյոն, ով հիմա աշխատանք չունի, վերջին ժամանակներում հաճախ է նշում, որ ցանկանում է կրկին վերադառնալ մարզչական աշխատանքի: Մամուլում շատ է շրջանառվում այն տեղեկությունը, որ պորտուգալացին մարզելու է իր նախկին թիմերից մեկը, սակայն թե կոնկրետ որը՝ հայտնի չէ:

Աղբյուրը՝ vnews.am