Հայաստանը նոր զինատեսակների մատակարարման շուրջ համաձայնագիր է կնքել Ռուսաստանի հետ

Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը «Ռոսօբորոնէքսպորտ» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ մի շարք համաձայնագրեր է ստորագրել՝ նոր զինատեսակների մատակարարման շուրջ:

Rusarminfo-ն հայտնում է, որ զինատեսակների ձեռքբերման համար նոր վարկի տրամադրման անհրաժեշտությունը քննարկման փուլում է:

Իսկ ավելի վաղ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ փետրվարի 26-ից 28-ը պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ բանակցությունների և պայմանագրերի վերջնական համաձայնեցման ու ստորագրման գործընթացին: Այդ մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աղբյուրը՝ armtimes.com