Վարչապետը պետության անունից ներողություն խնդրեց 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից

Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղեց 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, որում նա
ընդգծեց, որ  այդ դեպքերից 11 տարի անց  չափազանց կարևոր է
տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենևին ուղղված չէին առանձին քաղաքական ուժի, խմբի, անհատի դեմ, այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական և թերևս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր. նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը:

ՀՀ վարչապետը պետության անունից ներողություն է խնդրեց 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից: