Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը

tert.am-ը տեղեկացնւմ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝  ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի  ծննդյան 60-ամյակը նշելու համար հոբելյանական հանձնաժողով կստեղծվի:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման տեքստում:

Հոբելյանական հանձնաժողովը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ tert.am