Փրկարարներն արգելափակված ավտոմեքենայում եղած վատառողջ երեխային մոտեցրել են շտապօգնության մեքենային

Tert.am-ը տեղեկացնում է, որ մարտի 2-ին, ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաներից մեկի մեջ կա վատառողջ երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Թ. Ջ.-ին (ծնված 2014 թ.) և 4 ուղեկցողի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Երեխան հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Աղբյուրը՝ Tert.am: