Հայաստանում փորձարկել են շտապօգնության առաջին ուղղաթիռը.

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Փորձարկում ենք պացիենտի տարհանումը Դիլիջանից»։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է շտապօգնության ավտոմեքենան մոտենում ուղղաթիռի վայրէջքի հրապարակին և ինչպես են բուժաշխատողները հիվանդին ավտոմեքենայից տեղափոխում ուղղաթիռի մեջ։
Շտապօգնության աշխատանքներին աջակցելու նպատակով Հայաստան բերված ուղղաթիռն արդեն անցել է գործի։ Առաջին գործողությունը բարեհաջող է անցել։Առողջապահության նախարարությունն երեկ Դիլիջանում փորձարկել է Հայաստան բերված շտապօգնության առաջին ուղղաթիռը։
Այդ ամբողջ գործողությանը ներկա է եղել նաև նախարար Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք` այս ուղղաթիռը Հայաստան էր բերվել փետրվարի 22-ին Մարսելից։
Այն շահագործման է ընդունել «Armenian Helicopters» ընկերությունը։

Առավել մանրամասն՝ Արսեն Թորոսյանը Facebook-ում