«Լոս Անջելես Գելաքսի» ակումբը կանգնեցրել է Բեքհեմի արձանը

tert.am կայքը տեղեկացնում է, որ «Լոս-Անջելես Գելաքսին» կանգնեցրել է թիմի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի արձանը: Այն տեղակայված է «Հոում Դեպոթ Սենթերի» դիմաց:

Հատկանշական է, որ 43-ամյա Բեքհեմը դարձել է MLS-ի պատմության առաջին ֆուտբոլիստը, որին պատվին արձան է կանգնեցվել:

Միջոցառմանը Բեքհեմը ներկա է գտնվել կնոջ` Վիկտորիայի հետ:

Դևիդը, հիշեցնենք, 2007 թվականի հուլիսին է դարձել «ԼԱ Գելաքսիի» ֆուտբոլիստ: Ամերիկյան թիմի կազմում նա երկու անգամ դարձել է MLS-ի չեմպիոն:

Ավելի վաղ նա հանդես է եկել «Ռելաի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմերում, իսկ «Լոս Անջելես Գելաքսիից» հետո` «Միլանում» և ՊՍԺ-ում:

Աղբյուրը՝ tert.am