Կառավարությունում քննարկվում է Քաղաքացու օր ունենալու նախաձեռնությունը. վարչապետի խոսնակ

tert.am կառավարությունում քննարկվում է Քաղաքացու օր ունենալու նախաձեռնությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Նա ասաց, որ առայժմ հայտնի չէ ամսաթիվը:

«Այո, կա Քաղաքացու օր ունենալու նախաձեռնություն, այն քննարկվում է: Դեռ հայտնի չէ, թե որ օրը կլինի այն»,- նշեց Վ. Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հռչակել Քաղաքացու օր՝ այն հայտարարելով ոչ աշխատանքային:

Նշվում էր, որ նախաձեռնությունը կքննարկվի և հավանության կարժանանա հաջորդ հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում, որպեսզի մինչեւ ապրիլի 23-ը ընդունվի խորհրդարանի կողմից, մտնի ուժի մեջ և հնարավոր լինի տոնել»: 

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: