Վնասակա՞ր է արդյոք երաժշտություն լսելը լոսղությանը. պարզաբանում է մասնագետը

med.news.am-ը գրում է, որ ականջակալներով երաժշտություն լսելը ինչպես եւ ցանկացած աղմուկ, կարող է ազդել լսողության սրության  վրա, պնդում է լօռ բժիշկ Գայանե Սարգսյանը:

Շատ բան, սակայն, կախված է ձայնի բարձրությունից. եթե ականջակալներում ձայնի բարձրությունը (օրինակ երաժշտության) 85 դբ-ից ցածր է, լսողության համար անվնաս կլինի օրական մինչեւ 8 ժամ նման երաժշտություն լսելը: Եթե երաժշտության ձայնը ավելանում է մինչեւ 88 դԲ, այն կարելի է օրական մինչեւ 4 ժամ լսել:

Եթե երաժշտության կամ աղմուկի ձայնը ավելանում է մինչեւ 120 դԲ, այն կարող է հաշված րոպեների ընթացքում վնասել լսողությանը: Իսկ եթե ձայնի բարձրությունը հասնում  է մինչեւ 142 դԲ, ապա մի քանի ակնթարթում կարող է ծանրալուրության հանգեցնել:

Լսողության սրությունը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ականջակալներով երաժշտություն քիչ լսել, իակ բարձր երաժշտությամբ տարածքում գտնվելու դեպքում պարբերաբար մի քանի րոպեով դուրս գալ՝ ականջներին հնարավորություն տալով հանգստանալ:

Ի՞նչ նախանշանների դեպքում կարելի է հասկանալ լսողության հետ կապված խնդիրները

Առավել մանրամասն՝ med.news.am կայքում: