Մալյան-«Ռեստարտ» բախում. պարզաբանում ոստիկանությունից

Armtimes.com լրատվականը տեղեկացնում է, որ ոստիկանությունը հաղորդում է, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել:

Ըստ հաղորդագրության, տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:

Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:

Ոստիկանությունից նաեւ հաստատել են, որ խոսքը Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի ու Ռեստարտ ուսանկողական խմբի անդամների միջեւ բախման մասին է:

Երեկ երեկոյան իր դեմ հարձակման մասին է հայտնել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը, ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ իրեն ևս բերման են ենթարկել ոստիկանություն:

Հիշեցնենք, որ միջադեպին արձագանքել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաի Facebook-յան գրառման մեջ:

«Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի», — ասված է վարչապետի գրառման մեջ:

Աղբյուրը՝ Armtimes.com