Մխիթարյանը նշանածի հետ ներկայացման է գնացել Լոնդոնում

Armtimes.com-ը հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում գնացել է՝ դիտելու հայազգի դերասան Վահե Բերբերյանի ներկայացումը: Այդ մասին դերասանը գրել է ինստագրամի իր էջում: Նա նշել է, որ ֆուտբոլիստը եղել է նշանածի՝ Բեթի Վարդանյանի եւ մայրիկի՝ Մարինա Թաշչյանի հետ:

«Ինչ երեկո էր Լոնդոնում: Հիանալի էր հանդիսատեսի շարքերում տեսնել Մխիթարյանին իր նշանածի ու մայրիկի հետ: Շնորհակալություն Լոնդոն»,- գրել է նա:

Գրառմանը կից դերասանը նաեւ հրապարակել է իր ու Մխիթարյանի լուսանկարները:

Աղբյուրը՝ Armtimes.com: