Իմ գործը Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չտալն է. Արթուր Վանեցյան

Արցախ կատարած այցի վերաբերյալ «Արմենպրես»լրատվականը զրուցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցմանն ի պատասխան՝ Վանեցյանն ասել է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի:

Պարոն Վանեցյան մամուլում լայն քննարկման առարկա է դարձել Արցախում արված  Ձեր հայտարարությունները, արձագանք է եղել նաև Ադրբեջանից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Ես պրոֆեսիոնալ սպա եմ և իմ գործն անվտանգության ապահովելն է, և թույլ չտալը որևէ ոտնձգություն Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ: Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ հարևան երկրից ամենաբարձր մակարդակներով գրեթե ամեն օր հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման հայտարարություններ են հնչում։ Բնականաբար, մեր անվտանգության համակարգը պետք է պատրաստ լինի արձագանքելու այս սպառնալիքներին։ Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի և սրան են ուղղված մեր ջանքերը:

Արցախի Հանրապետություն կատարած վերջին այցի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն արել է հետևյալ հայտարարությունը.

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: