Կառավարության կառուցվածքի մասին նախագծում նոր փոփոխություններ են արվել

armtimes.com-ը գրում է, որ Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դեռ չի ուղարկվել Ազգային ժողով։ Մոտ օրերս այն կներկայացվի խորհրդարանի դատին։ Խոսքն աղմկոտ այն նախագծի մասին է, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը։

Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին ներկայացրել էինք, որ նախագծով նախատեսվում է մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից ստեղծել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, լուծարել Սփյուռքի նախարարությունը, գյուղատնտեսության նախարարությունը միավորել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը եւ այլն, ապա, ըստ այդմ ունենալ հետեւյալ նախարարությունները՝

  1. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
  2. առողջապահության նախարարություն
  3. արդարադատության նախարարություն
  4. արտակարգ իրավիճակների նախարարություն
  5. արտաքին գործերի նախարարություն
  6. բնապահպանության նախարարություն
  7. կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
  8. պաշտպանության նախարարություն
  9. տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
  10. բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն
  11. տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն
  12. ֆինանսների նախարարություն

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: