Նոր Bugatti հիպերքարը դարձել է աշխարհում ամենաթանկ մեքենան

1in.am-ը գրում է, որ Bugatti ընկերությունը Ժնևի ավտոսրահում ներկայացրել է La Voiture Noire յուրահատուկ հիպերքարը, որը թողարկվել է մեկ օրինակով։ Նորույթի արժեքը կազմել է 11 մլն եվրո, մինչդեռ հարկերը հաշվի առնելու պարագայում այն գնորդի համար կարժենա մոտ 16,5 մլն եվրո։ Այդպիսի գնի պարագայում մեքենան դառնում է աշխարհում ամենաթանկարժեքը։

Յուրահատուկ հիպերքարը թողարկվել է 1909թ․ Էթորե Բուգատիի կողմից հիմնված ֆրանսիական ապրանքանիշի 110-ամյակի կապակցությամբ։

Առավել մանրամասն՝ 1in.am կայքում: