Էրզրումում պատրաստվում են վերակառուցել հայկական Օշավանք եկեղեցին՝ «վրացական պատմական ժառանգության» անվան տակ

tert.am լրատվականի փոխանցմամբ՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրումի նահանգի (պատմական Կարին- tert.am) Ուզունդերե շրջանում գտնվող հայկական Օշավանք եկեղեցին կվերակառուցվի զբոսաշրջային նպատակներով, այս մասին հայտարարել է Էրզրումի նահանգապետ Օքայ Մեմիշը՝ տարածք կատարած այցի ժամանակ:

Ինչպես գրում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը, նահանգապետն Ուզունդերե շրջանի ղեկավարի ու համանուն շրջկենտրոն-քաղաքի քաղաքապետի հետ շրջել է Էրզրումի պատմամշակութային վայրերով՝ քննարկելով տարածքում ներդրումային մի շարք խոշոր ծրագրեր: 

12-րդ դարում կառուցված հայկական Օշավանքը (հայտնի է նաև Օշվանք, Օշկվանք անուններով-tert.am) թուրք նախարարը ներկայացրել է որպես «վրացիներից մնացած ժառանգություն» և խոստացել այն դարձնել զբոսաշրջային կենտրոն:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում :