Դաժան սպանություն՝ Տավուշի մարզում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 5-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 34-ամյա Սևան Նավասարդյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։

Մինչ դատաբժիշկը դիակի զննություն կկատարեր, Տավուշի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի և ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գ. Դալլաքյանի և Բերդի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հ. Գարանյանի գլխավորությամբ հայտնաբերել են սպանության վայրից փախուստի դիմած կասկածյալին։ Նա Բերդ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Գինովյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/03/06/1119083/

Առավել մանրամասն՝ SHAMSHYAN.com կայքում: