Բավարիայում հնագետները 6500 տարվա կմախք են հայտնաբերել

tert.am-ը գրում է, որ Գերմանիայի Բավարիա երկրամասում հնագետները նեոլիթյան դարաշրջանում ապրած երիտասարդի՝ լավ պահպանված կմախք են հայտնաբերել, գրում է Welt պարբերականը:

Ֆրեդ անվանված կմախքի մոտ հայտնաբերվել են քարե կացին և հացահատիկի սերմեր: Հնագետ Սքոթ Տակերի խոսքով՝ այդ դարաշրջանի գտածոները շատ հազվադեպ են: Այն, որ Ֆրեդն այդքան լավ է պահպանվել, բացատրվում է հողի մեջ կալցիումի օքսիդի բարձր պարունակությամբ:

Ինչպես նշում է պարբերականը, պեղումներն իրականացվել են տվյալ տարածքում գինեգործական ընկերության օբյեկտների կառուցման ծրագրի առնչությամբ:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: