Հայաստանում արձանագրվել է կարմրուկի երկրորդ բերովի դեպքը

Հայաստանում մարտի 6-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի երկրորդ բերովի դեպքը:

Ինչպես «Արմենպրես»-ին են տեղեկացրել ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին Բրյուսելից՝ Վրաստանով: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել փետրվարի 25-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ փետրվարի 28-ից սկսել է մարմնի ցանավորում, որը դիտարկվել է որպես դեղորայքային ալերգիա: Մարտի 6-ին կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ:

Առողջապահության նախաարությունը հիշեցնում է, որ կարմրուկի առաջին բերովի դեպքն արձանագրվել է  փետրվարի 24-ին PS 611 չվերթով Կիևից ժամանած Ուկրաինայի  քաղաքացու մոտ: Երկու դեպքում էլ հիվանդներն ունեցել են բազմաթիվ մարդկանց հետ շփումներ, որոնց ինքնությունը գործնականում հնարավոր չէ պարզել (հիվանդանոցների սպասասրահ, հետազոտությունների համար սպասող անձինք, թռիչքի ժամանման սրահում բազմաթիվ դիմավորողներ): 

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: