Կասիլյասը գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

Ինչպես գրում է tert.am-ը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Պորտուն» 3-1 հաշվով հաղթել է «Ռոմային» և պայքարը շարունակելու հնարավորություն ստացել:

«Վիշապների» դարպասապահ Իկեր Կասիլյասի համար սա Չեմպիոնների լիգայում 101-րդ հաղթանակն է, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Մրցաշարում տոնած հաղթանակների քանակով Կասիլյասը գերազանցել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (100 հաղթանակ):

Այս ցուցանիշով երրորդ տեղում «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին է, որը ՉԼ-ում 91 հաղթանակ է տոնել:

Հավելենք, որ արդեն մարտի 12-ին Ռոնալդուն կարող է հավասարվել Կասիլյասին, եթե «Յուվենտուսը» հաղթանակ տոնի «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղում:

Աղբյուր՝  tert.am