Կադրային ջարդ չենք ունենա, բայց կրճատումներ կլինեն․ Փաշինյան./տեսանյութ/

1in.am լրատվականը հաղորդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ պետական կառավարման համակարգում օպտիմալացում ենթադրող Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծն ընկալվել է հանրության կողմից:

«Երեկ Ազգային ժողովում այս թեմային նույնպես անդրադարձա, բայց նորից հարկ եմ համարում ընդգծել, որ մեր հիմնական խնդիրը պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է, այդ թվում՝ Սփյուռքի հետ հարաբերությունների արդյունավետությունը բարձրացնելը, որովհետև այսօր արդեն շատ լուրջ խոցեր ենք տեսնում երկու ուղղությամբ և շատ լուրջ խնդիրներ: Այս ուղղությամբ մենք գնալու ենք շատ հավասարակշռված, հանդարտ ճանապարհով և ուզում եմ ասել, որ մենք այսպես ասած կադրային ջարդ այս պրոցեսի ընթացքում չենք ունենալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ 1in.am կայքում: