Ալո, Գոհար, հիմա գիտե՞ս, որտեղ եմ կանգնած. Արմեն Սարգսյան

analitik.am— գրում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում մասնակցում է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությանը:

«Ինձ համար իսկապես շատ ուրախ օր է…»,-դեռ նոր էր նախագահ Սարգսյանը սկսել իր խոսքը, երբ նրան փոխանցեցին հեռախոսը: Իսկ զանգահարողը հենց Գոհար Վարդանյանն էր:

«Գոհար Լևոնովնա, ոնց ես: Հիմա գիտե՞ս, որտեղ եմ կանգնած: Կանգնած եմ այն գեղեցիկ լսարանում, որը կրելու է քո ու Գևորգի անունը»,-նշեց Սարգսյանը՝ շնորհավորելով տիկին Գոհարին,  որ այսուհետ Բրյուսովի անվան համալսարանում նման լսարան է լինելու:

Նախագահ Սարգսյանն առողջություն մաղթեց տիկին Գոհարին, նշելով, որ անպայման կայցելի նրան:

Առավել մանրամասն՝ analitik.am կայքում: