Սրբուհի Սարգսյանը ներկայացրեց եվրատեսիլյան «Walking out» երգի տեսահոլովակը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մարտի 10-ին Հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցավ «Walking out» երգի հիման վրա նկարահանված  տեսահոլովակի պրեմիերան:

Սրբուհի Սարգսյանը, որին երկրպագուների մեծ բանակը ճանաչում է Սրբուկ անունով, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը կներկայացնի «Walking out» երգով: Սիրո և հիասթափության մասին պատմող ստեղծագործության խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է:

Մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: