Քաղաքացուհու «Ինստագրամից» ներբեռնել են նրա նկարները և սպառնացել վարկաբեկել հարաբերություն չունենալու դեպքում

tert.am-ը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 19.00-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 24-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ ինստագրամից իր նկարները ներբեռնել և շանտաժի են ենթարկում իրեն: 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 20.20-ին քաղաքացուհին Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ «Ինստագրամ» սոցիալական ցանցից՝ իր անունով գործող կայքից, ներբեռնել են իր լուսանկարները, բացել առանձին կայք և իրեն սպառնում են, որ իր հետ հարաբերություն չունենալու դեպքում սոցիալական ցանցերում կվարկաբեկեն:

Առավել մանրաման՝ tert.am կայքում: