Բելգիայում կենդանիների ծիսական զոհաբերությունների արգելքը մահմեդականների և հրեաների զայրույթն է առաջացր

1in.am գրում է, Բելգիայում կենդանիների ծիսական զոհաբերությունների արգելքը «հալալ» մսի գների կտրուկ աճ է արձանագրել՝ առաջացնելով մահմեդականների և հրեաների բողոքը՝ տեղեկացնում է NBC News-ը։

Նոր օրենքը արգելում է կենդանիների սպանության այն մեթոդները, որոնց արդյունքում «հալալ» միս են ստանում։ Օրենքը պահանջում է, որ կենդանուն սպանեն մորթելուց առաջ․ դա թույլ կտա խուսափել կենդանի արարածին տանջելուց։ Ավելի վաղ կրոնական ծեսերի համար բացառություն էր արվում, այժմ այդ բացառությունը վերացվում է։

Բելգիայի մահմեդականները և հրեաները ձգտում են հասնել օրենքի չեղարկմանը։ Նրանք օրենքի ընդունումը համարում են ազգային խտրականության դրսևորում։

Աղբյուրը՝ 1in.am: