38 տարվա ազատազրկում և մտրակի 148 հարված. Իրանում կին փաստաբան է դատապարտվել

tert.am-ը գրում է, որ միջազգային ասպարեզում հայտնի, մարդու իրավունքների գծով իրանցի իրավաբան Նասրին Սոտուդեհը դատապարտվել է 38 տարվա ազատազրկման և մտրակի 148 հարվածի: 

Թեև Թեհրանի հեղափոխական դատարանի վճռի համաձայն՝ իրավաբանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն կնոջ ամուսինը՝ Ռեզա Խանդանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Սոտուդեհն իրականում դատապարտվել է 38 տարվա ազատազրկման և մտրակի 148 հարվածի:

Այս մասին տեղեկացրել է The Guardian-ը՝ նկատելով, որ նման պատիժը բավականին խիստ է նույնիսկ Իրանի պես երկրի համար:


Հայտնի է, որ ՄԱԿ-ի Իրանի գծով մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Ջավաիդ Ռեհմանը Սոտուդեհի ազատազրկման հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: