Նոր միջնորդություն է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՀՔԾ-ից

Հատուկ քննչական ծառայությունը նոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Միջնորդությունը կքննվի մարտի 13-ին՝ ժամը 12:30-ին:

Ինչպես  տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հաղորդագրության մեջ:

«Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:

Միջնորդությունը կքննվի մարտի 13-ին՝ ժամը 12:30 -ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: