Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը 13-15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին սպասվում է անձրև: