Արարատում մեքենաների բախման հետևանքով վարորդներից մեկը տեղում մահացել է

Մարտի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակիչ՝ 57-ամյա Մանվել Պետրոսյանի վարած ВАЗ 2101 մակնիշի առանց համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Դովլաթյանի վարած Mercedes մակնիշի 34 RA 875 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 01-ի վարորդը տեղում մահացել է, իսկ Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Վահան Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջներ Գոռ Մանուկյանը, Արամ Սարգսյանն ու Գագիկ Նուրիջանյանը՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։

Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում :