Հայ-թուրքական սահմանին հսկա եռագույն են տեղադրել

Հայ-թուրքական սահմանում, Ախուրյանի ձախ ափին գտնվող Շիրակի մարզի Խարկովում վաղ լուսաբացից հայոց եռագույնն է ծածանվում: Նախաձեռնությունը Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանինն է: Եռագույնն ունենալու հարցում աջակցություն է ցուցաբերել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Այս մասին տեղեկացնում է armtimes.com-ը:

«Մարզպետը դրոշը տեսել էր, մի քիչ դրոշը լավ վիճակի մեջ չէր, ու էսօր առավոտ շուտ որ եկավ, դրոշը բերեց, անակնկալ էր շատ, ահավոր ուրախացա: Մենք դպրոցի աշակերտների հետ միասին դրեցինք դրոշը»,- ՀԺ-ին պատմել էԱնիավանի վարչական ղեկավարը:

3×9 չափսի եռագույն Խարկովն էլի է ունեցել, սակայն մաշվել, շարքից դուրս էր եկել, վարչական ղեկավարն էլ հանել էր: «Այսօր կրկին հայ-թուքրական սահմանում, պատմական Անիից մի քանի քայլ հեռավորության վրա ծածանվեց այն: Դրոշը տեղադրվել է եկեղեցու մոտ: Տարածքը հատուկ է ընտրված»,- ասում է Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը: