«Չոր մաքրում». պարզ պրոցեդուրա մաշկը թարմացնելու և ինքնազգացողությունը բարելավելու համար

med.tert.am մարդու մաշկն ամենամեծ օրգանն է, որը կլանում է ամեն ինչ, ինչ մարդը քսում է: Միևնույն ժամանակ մաշկը շատ մեծ դեր է խաղում օրգանիզմից տոքսինների դուրսբերման հարցում՝ օրական ազատելով մոտ 40 գրամ վնասակար տարրերից:

Հաճախ մարդիկ շատ մեծ ուշադրություն են դարձնում դեմքի մաշկի խնամքին՝ մաքրելով այն մահացած բջիջներից և պահպանելով ծակոտիների մաքրությունը, սակայն այդ պրոցեդուրան կարևոր է ոչ միայն դեմքի մաշկի համար, այլև ամբողջ մարմնի:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մաշկի մաքրման մի յուրահատուկ մեթոդ, որը կօգնի ոչ միայն ազատվել մահացած բջիջներից, այլև կբարելավի առողջական վիճակը, կխթանի իմունային համակարգի աշխատանքը, կազատի ցելյուլիտից և մի շարք այլ խնդիրներից:

Մաշկի չոր մաքրումը հանգստացնող ու թուլացնող պրոցեդուրա է, որը կնպաստի արյան ու ավշի հոսքի ակտվացմանը, իսկ ավշային համակարգի ակտիվացումն իր հերթին օգնում է բնական ճանապարհով մաքրել օրգանիզմը տոքսիններից:

Այս մերսման շնորհիվ մաշկը կարողանում է «շնչել», հագենում է թթվածնով, ձգվում է և վերականգնվում: Բացի այդ, այս պրոցոդուրան բարելավում է քնի որակը, հանգստացնում է նյարդերը, ազատում է սթրեսից և օգնում է կանխել երակների հետ կապված խնդիրների ու մազանոթային աստղիկների առաջացումը:

Պրոցեդուրան ճիշտ անցկացնելու համար մաշկը պետք է բացարձակապես չոր լինի՝ առանց որևէ լոսյոնի կամ նրբաքսուքի: Հարկավոր է չոր խոզանակով սկսել մերսել մաշկը՝ սկսելով ոտնաթաթերից և շարժվելով վերև:

Չոր մերսումը կատարելիս հարկավոր է շատ ուշադիր լինել (հատկապես առաջին անգամ), քանի որ կոպիտ անզգույշ շարժումը կարող է դառնալ մաշկի գրգռման ու կարմրածության պատճառ: Սկզբնական շրջանում շարժումները պետք է շատ նուրբ լինեն, իսկ երբ մաշկը սովորի այս պրոցեդուրաներին, կարելի է ավելի ինտենսիվ մերսել:

Առավել մանրամասն՝ med.tert.am կայքում: