Լարված իրավիճակ. ապամոնտաժում են Օպերայի շրջակայքի սրճարանները

armtimes.com-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանները։ ՀԺ-ի լրագրողը հայտնել է, որ այս պահին ապամոնտաժում են Ատլանտիկ սրճարանի մի մասը:

Ապամոնտաժման աշխատանքները վերահսկում են քաղաքապետարանի աշխատակիցները։ Իրավիճակը լարված է։ Տեղում են նաեւ մեծ թվով ոստիկաններ։ Տեղում է նաեւ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

Սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները պահանջում են, որ օպերայի տարածք գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: