Ապրելու համար աշխարհի լավագույն քաղաքների շարքում Երևանը տարածաշրջանում առաջին տեղում է․

armtimes.com ապրելու համար աշխարհի լավագույն քաղաքների շարքում Վիեննան տասներորդ անգամ անընդմեջ առաջին տեղն է գրավել, երկրորդ եւ երրորդ տեղերում են, համապատասխանաբար, Ցյուրիխը եւ Վանկուվերը։

Համաձայն Mercer միջազգային քոնսալթինգային ընկերության վարկանիշի, Երեւանը 170-րդն է ընդհանուր երկրների շարքում, սակայն առաջինը՝ Հարավային Կովկասում։ Նշվում է, որ տարածաշրջանային երկրների մայրաքաղաքներից Բաքուն 195-րդն է, Թբիլիսին՝ 187-րդը, Թեհրանը՝ 199-րդը, Ստամբուլը՝ 130-րդը։ Հատկանշական է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարան ցուցակ չի մտել։

Այս տարի ընկերությունը համեմատել է 231 քաղաք։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ապրելու որակը, տնտեսական, քաղաքական եւ սոցիալական պայմանները, տրանսպորտի, ուտելիքի, կենցաղային ապրանքների եւ զվարճությունների որակը, կլիման, սոցիալ-մշակութային միջավայրը, կրթության ու բժշկության մակարդակը։

Առավել մանրամասն՝ armtimes.comկայքում: