Վրաստանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Հայաստանում է։ Նա այցելե է Ծիծեռնակաբերդ և հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հայտնում էarmlur.am , Վրաստանի նախագահը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: 

Սալոմե Զուրաբիշվիլին եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտում, ծանոթացավ Ցեղասպանության մասին վկայող նյութերին. գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում: 

Աղբյուրը՝ armlur.am: