Լեդի Գագան հերքել է Բրեդլի Կուպերից հղի լինելու լուրը

Ինչպես նշում է Daily Mail-ը, 32-ամյա երգչուհին գրառում է արել Twitter-ում:

«Շշուկներ իմ հղիության մասի՞ն: Այո, ես հղի եմ, բայց իմ 6-րդ ալբոմով»,-գրել է աստղը: 

Դրան ի պատասխան Լեդի Գագայի երկրպագուները Twitter-ում զավեշտալի թեմատիկ մեմեր են հրապարակել:

Աղբյուրը հիշեցնում է, որ երգչուհու վերջին ստուդիական ալբոմը թողարկվել էր 2016թ. հոկտեմբերին:

Հայտնի է, որ Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի ենթադրյալ սիրավեպի մասին խոսակցությունները տարածվել են «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ նրանց անչափ զգացմունքային ու հուզական համատեղ ելույթից հետո:

Աղբյուրը՝ tert.am