Ռոնալդուն կրկնել է Սիմեոնեի ժեստը «Աթլետիկոյի» նկատմամբ հաղթանակը տոնելիս (տեսանյութ)

tert.am-ը գրում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուսը» 3:0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին» և դուրս եկել քառորդ եզրափակիչ (առաջին խաղը` 0:2):

Հանդիպումը կայացել է Թուրինի «Ալյանց» ստադիոնում:

Հանդիպման հերոսը դարձել է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այդ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել:

Հաղթանակից հետո Ռոնալդուն կրկնել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ժեստը, որը վերջինս արել էր առաջին խաղում «Աթլետիկոյի» գոլից հետո: Այդ ժեստի համար ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն արգենտինացի մասնագետին տուգանել էր 20 հազար եվրոյով:

Աղբյուրը՝  tert.am