Ստեփանակերտում ԱԽ նիստ անցկացնելը քաղաքական տրամաբանության շարունակություն է․ Արմեն Գրիգորյան

tert.am-ը գրում է, որ Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը քաղաքական տրամաբանության շարունակություն է։ Պատմական տեսանկյունից Արցախում անցկացնելու փաստն աննախադեպ էր, քաղաքական տրամաբանության տեսանկյունից՝ աննախադեպ չէր։

Հանրային հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ժամանակ վերոնշյալ պարզաբանումն արեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ որոշում կայացվեց Անվտանգության խորհրդի նիստն անցկացնել Արցախում։

«Մենք հասկանում ենք, որ մեր անվտանգային հարցերը պետք է համատեղ քննարկենք։ Հաճախ անհրաժեշտ է, որ ավելի ընդլայնված թիմով նստենք և տարբեր հարցերի շուրջ համապարփակ քննարկումներ ունենանք՝ լուծումների մասին մտածելով, որովհետև, օրինակ, Անվտանգության խորհրդի նախորդ նիստում հարցեր են եղել, որ քննարկել ենք և հասկացել ենք, որ անհրաժեշտություն կա, որ Արցախից էլ պաշտոնյաներ ներկա լինեն, որ կարողանանք որոշ հարցերում առաջ գնալ։ Այդտեղից էլ միտք է ծագել, որ այս ֆորմատը հնարավոր տարբերակ է»,- նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: