Հարձակում Նոր Զելանդիայում երկու մզկիթների վրա․ 40 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել

Armtimes.com-ը գրում է, որ Նոր Զելանդիայում երկու մզկիթների վրա հարձակումների հետևանքով 40 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել:

Հարձակումները տեղի են ունեցել Քրիսթչըրչ քաղաքում՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Հրազենով զինված անձը կամ անձինք ներխուժել են մզկիթներ և անկանոն կրակ բացել հավատացյալների վրա:

Տեղի ունեցածը երկրի վարչապետ Ջասինդա Արդըրնը «ահաբեկչական ակտ» է որակել: Նրա փոխանցմամբ՝ ձերբակալվել է 4 մարդ, երկրում անվտանգությանն սպառնալիքի ամենաբարձր աստիճանն է հայտարարվել:

Աղբյուրը՝ Armtimes.com