Սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են. դիմադրություն չկա

armtimes.com տեղեկացնում է, որ Օպերային թատրոնի հարակից տարածքում շարունակվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Ի տարբերություն նախորդ երկու օրերի, քաղաքապետարանի աշխատակիցները դիմադրության չեն հանդիպում:

Հիշեցնենք, որ երեկ իրավիճակը լարվել էր այն աստիճան, որ նույնիսկ բախումներ տեղի ունեցան սրճարանների աշխատակիցների, այնտեղ հավաքված այլ քաղաքացիների եւ իրավապահների միջեւ: Դրա հետեւանքով հիվանդանոց էին տեղափոխվել երեք անձինք՝ մեկ քաղաքացի, որն աշխատել է ապամոնտաժված սրճարաններից մեկում, եւ երկու ոստիկան:

Աղբյուրը՝ armtimes.com