Ռոբերտ Քոչարյանի կալանքը դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց

armtimes.com լրատվականը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց։

Նման որոշում քիչ առաջ կայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։

Դատարանն այսպիսով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվում 2018 թվականի դեկտեմբերի 7-ից։

Աղբյուրը՝ armtimes.com