Երևանում դիտվող անոմալ շոգերը նաև կանաչապատ տարածքների ոչնչացման հետևանք են. Գագիկ Սուրենյան

Անդրադառնալով վերջին օրերի՝ Օպերայի տարածքում գործող սրճարանների ապամանտաժման հետ առնչվող աղմուկին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը:

-Պարոն Մարության, վերականգնեք Երևան քաղաքի անխնա ոչնչացված կանաչապատ տարածքները:

«Վստահ կարող եմ ասել, որ վերջին տասնամյակում Երևանում դիտվող անոմալ շոգերը և օդի բարձր աղտոտվածության մակարդակը նաև կանաչապատ տարածքների ոչնչացման հետևանք է»-եզրափակել է նա:

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից: