Վարչապետը Արարատի մարզում շրջայցի ընթացքում ծանոթացավ գյուղական համայնքների խնդիրներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես չծրագրավորված այցով Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվելով ծանոթացավ համայնքի խնդիրներին ու հանձնարարեց զբաղվել դրանցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետին ներկայացված խնդիրներից առաջինը կլուծվի գյուղի մանկապարտեզի հարցը:

«Բոլոր խնդիրները միասին չենք կարող լուծել: Հիմա մանկապարտեզի խնդրի վրա ենք կենտրոնանում: Մանկապարտեզի վերաբերյալ պատկերացումներն ամբողջացնում ենք, նոր անցնում մյուս խնդիրներին»,- ասաց ՀՀ վարչապետը։

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում։