ԱՄՆ-ում կինը 9 րոպեում 6 երեխա է լույս աշխարհ բերել

Tert.am-ը գրում է, որ ԱՄՆ Տեխաս նահանգի բնակչուհի Թելմա Չիական 6 երեխա է լույս աշխարհ բերել 9 րոպեում: Այս մասին տեղեկացնում է The Woman’s Hospital of Texas էջը։

Hindustantimes պարբերականը հայտնում է, որ կինը ծննդաբերել է մարտի 16-ին, ծննդաբերությունը տևել է առավոտյան ժամը 4․50-ից մինչև 4․59-ը։ Նշվում է, որ Չիական լույս աշխարհ է բերել 4 տղա և 2 աղջիկ։

Այժմ նորաթուխ մայրիկն ու նրա փոքրիկներն իրենց լավ են զգում, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նորածիններն ունեն 800 գրամից մինչև 1 կգ 300 գրամ քաշ։

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: